movies

Movies like kocan kadar konus

kocan kadar konus

2015

Խոսիր ամուսնուդ պես (թուրքերեն՝ Kocan Kadar Konuş), 2014 թվականին նկարահանված թուրքական ռոմանտիկ կոմեդիա, որի գլխավոր դերերը մարմնավորում են թուրք հայտնի դերասաններ Մուրատ Յըլդըրըմը և Եզգի Մոլան։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարի գլխավոր հեղինակը Քըվանչ Բարույոնյուն է։ Gecce.com-ի տվյալներով` ֆիլմը ստացել է «Տարվա լավագույն ռոմանտիկ կոմեդիա» մրցանակ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Ստամբուլում 2015 թվականի մարտի 20-ին։

Սա ֆիլմ է տիպիկ թուրքական ընտանիքի մասին, ովքեր ցանկանում են ամուսնացնել իրեմց ավագ դստերը Էֆսունին (Եզգի Մոլա)։ Աղջիկը արդեն 30 տարեկան է և դեռ չի ամուսնացել։ Եվ ահա Էֆսունի մայրը և տատը ձեռնամուխ են լինում` աղջկան ամուսնացնելու։ Էֆսունը դպրոցական տարիքում սիրահարված է եղել իր համադասարանցուն` Սինանին (Մուրատ Յըլդըրըմ), սակայն նրանց ճանապարհները բաժանվել են։ Սակայն մի օր նրանք նորից հանդիպում են։ Էֆսունի զգացմունքները նորից են վերածնվում։ Սակայն նա չգիտի, թե ինչպես գրավի Սինանի սիրտը։ Ընտանիքը, Սինանի սիրտը նորից գրավելու համար, ձեռնամուխ է լինում Էֆսունի ոճի փոփոխությանը։ Էֆսունը իր առջև միայն մեկ նպատակ է դրել` ամուսնանալ Սինանի հետ։

Filter by:

Cross-category suggestions

Filter by:

Filter by:

Filter by:

Filter by:

Filter by:

Filter by:

Filter by: