movies

Movies like gyeongseonghakyoo: sarajin sonyeodeul

gyeongseonghakyoo: sarajin sonyeodeul

2015

Փաք Սո Դամ (կորեերեն՝ 박소담, սեպտեմբերի 8, 1991(1991-09-08), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի։

«Կապույտ վիշապի» (2016) մրցանակակիր, «Լավագույն կանացի դեր երկրորդ պլանում» անվանակարգում։

Ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 8-ին Հարավային Կորեայում։

Ավագ դպրոցում սովորելու տարիներին նայել է «Բրիոլին» երաժշտական ներկայացումը։ Դրանից հետո որոշել է դառնալ դերասանուհի։ Սկզբում ծնողները դեմ էին նրա որոշմանը, սակայն ընդունեցին նրա ընտրությունը:

Իր կուռքը համարում է հարավկորեացի դերասանուհի Քիմ Հե Սուին։

Իր առաջին քայլերն արել է 2004 թվականին «Ուրվականների տերը» ֆիլմում։

2014 թվականին ավարտել է Կորեայի արվեստի ազգային համալսարանը։

2015 թվականին նկարահանվել է «Կյոնսոնի դպրոց. Անհետ կորածները» առեղծվածային ֆիլմում։ Այդ դերի համար նա ստացել է Busan Film Critics Awards մրցանակը «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում և «Cine21» մրցանակը «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում։ «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում «Կապույտ վիշապ» և «Մեծ զանգ» մրցանակների հավակնորդների թվում էր։ 2015 թվականին նկարահանվել է «Սև քահանաներ» առեղծվածային ֆիմում, խաղալով Յոն Սինի դերը։ Այս դերի համար ստացավ մի շարք մրցանակներ և անվանակարգեր. Ասիայի կինոփառատոնի անվանակարգում «Լավագույն կանացի դեր երկորդ պլանում» մրցանակը, «Կապույտ վիշապ» մրցանակաբաշխությունում «Լավագույն կանացի դեր երկրորդ պլանում» անվանակարգում, Buil Film Awards մրցանակաբաշխության «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում, «KOFRA Film Awards» մրցանակաբաշխության «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում։ 2019 թվականին նկարահանվել է «Մակաբույծներ» կատակերգա-դրամատիկական ֆիլմում։ Այս դերի համար ստացել է «Կապույտ վիշապ» մրցանակաբաշխության «Լավագույն կանացի դեր երկրորդ պլանում» անվանակարգի մրցանակը։

Filter by:

Cross-category suggestions

Filter by:

Filter by:

Filter by:

Filter by:

Filter by:

Filter by:

Filter by: